«Ուղղակի խելագար». ամերիկացի նախկին հետախույզը մեկնաբանել է Զելենսկու խոսքերը Ղրիմի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները Ղրիմի վերադարձի վերաբերյալ որևէ հիմք չունեն, ասել է ԱՄՆ ռազմական հետախուզության նախկին աշխատակից Թոնի Շաֆերը Judging Freedom YouTube ալիքին տված հարցազրույցում։
«Ո՞ւմ է նա (Զելենսկին – խմբ.) ասում դա: Ո՞վ է նրա հանդիսատեսը: Նման հայտարարությունները նրան ուղղակի ծաղրածու են դարձնում։ Նրանք նույնիսկ Ղրիմին չեն մոտենա: Դա ուղղակի խելագարություն է», – մեկնաբանեց նա իրավիճակը:
Շաֆերը նաև ընդգծել է, որ հակահարձակման ձախողման պատճառով ո´չ Ուկրաինան, ո´չ նրա դաշնակիցները գործողությունների հստակ ծրագիր չունեն։
Զելենսկին հայտարարել է Ղրիմի «ապաօկուպացիայի» համար համապարփակ քայլերի ցանկի պատրաստման մասին՝ խոստանալով արագ վերաինտեգրել թերակղզին «Ուկրաինայի պետական կառուցվածքին»։ Նա նաեւ հայտարարել է Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովի անցկացման մասին։
Ի պատասխան՝ թերակղզու խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը Զելենսկու խոսքերն անվանել է «զառանցական ահաբեկչություն», իսկ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը՝ անզոր չարամտություն։
