Ուղեւորը փակված է մնացել ինքնաթիռի զուգարանում ամբողջ թռիչքի ընթացքում
Կոմերցիոն ավիաչվերթի ուղեւորը փակված է մնացել Boeing 737-ի զուգարանում։ Հնդկական SpiceJet-ն այս շաբաթ 1 ժամ 45 րոպեանոց թռիչք է կատարել Մումբայից Բանգալոր, այդ ընթացքում տղամարդ ուղեւորը գնացել է զուգարան, տեղեկացրել է Indian Express-ը։
Այն բանից հետո, երբ տղամարդուն ազատելու բոլոր ջանքերը իզուր են անցել, ուղեկցորդուհին դռան տակից գրություն է խցկել, որում նրանից ներողություն էր խնդրվում։
Անձեռոցիկի վրա գրված գրության մեջ խուճապի չմատնվելու խնդրանք կար, նաեւ տեղեկացվում էր այն մասին, որ ինքնաթիռը պատրաստվում է վայրէջքի։
