Ուկրաինացի լեռնագնացը համաշխարհային ռեկորդ է սահմանել ավելի քան 6300 մետր բարձրություններում

Ուկրաինացի լեռնագնաց Վալենտին Սիպավինն Հարավային Ամերիկայում միանգամից երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել 6377 մետր բարձրությամբ գտնվելիս:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, ուկրաինացին ուղևորվել է դեպի Հարավային Ամերիկայի ամենաբարձր Օխոս դել Սալադո հրաբուխը: Այնտեղ նա բարձրացել է ավելի քան 6300 մետր: Հրաբուխը գտնվում է Չիլիի և Արգենտինայի սահմանին:
«Նշվում է, որ նրան լեռնագնացության արշավի է հրավիրել ավստրալացի հայտնի ճանապարհորդ և աշխարհում ամենաերիտասարդ լեռնանվաճող Դանիել Բուլը (danbullofficial), և նրանք միասին Գինեսի երկու համաշխարհային ռեկորդ են սահմանել:

Սիպավինն իրականացրել է «ամենաբարձրադիր կանոեյով զբոսանքն աշխարհում», իսկ նրա գործընկերը լողացել է լեռնային ջրերում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )