Ուկրաինան և Իսրայելը խոսել են պատերազմի մասին

Իսրայելի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Իսրայել Կացը և Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և երկկողմ համագործակցությունը:

Այս մասին հայտնել է Ուկրաինայում Իսրայելի դեսպան Միխայիլ Բրոդսկին։

«Հեռախոսազրույց է տեղի ունեցել Իսրայելի և Ուկրաինայի արտգործնախարարների միջև։ Ուշադրության կենտրոնում է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում պատերազմը, ինչպես նաև իրանական սպառնալիքին դիմակայելու համար երկու երկրների համագործակցությունը»,- ասվում է հրապարակման մեջ։

Share This