Ուկրաինան չի կարողանա հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում. Ջոն Քերի

Ուկրաինան չի կարողանա հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում, հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ​​ճանապարհով: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին:

Պետդեպարտամենտի նախկին ղեկավարն ասել է, որ «չի կարծում, որ պատերազմը կավարտվի Ուկրաինայի հաղթանակով, իմ կարծիքով, պետք է լինի դիվանագիտական ​​կարգավորում, որով յուրաքանչյուր կողմ հայտարարի, թե ինչ պետք է հայտարարի այս գործընթացը հնարավոր դարձնելու համար։ Կա´մ կլինի սառեցված հակամարտություն: Կա´մ աղետ, երբ կողմերից մեկը հաղթում է» (դատելով համատեքստից՝ խոսքը Ռուսաստանի մասին է)։

Share This