Ուկրաինան ԱԹՍ-ներով գրոհել է Վորոնեժը

Հունվարի 16-ի գիշերը ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է կանխել Ուկրաինայի զինված ուժերի հարվածը Վորոնեժի երկնքում։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ն։

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ տեղական ժամանակով՝ 01:50-02:50-ը հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է երեք անօդաչու թռչող սարք։

Վորոնեժի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը, հաղորդելով տարածաշրջանի վրա ավիացիոն տիպի անօդաչու սարքերի հարձակման մասին, պարզաբանել է, որ դրանց վերացումից հետո Վորոնեժի բազմաբնակարան շենքերից մեկում պատշգամբ է բռնկվել, հրդեհն արագ մարվել է։ Մի քանի այլ տների պատուհանները կոտրվել են։ Վնասված գույքի քանակն ու բնութագրերը կպարզվեն այցերից հետո։

Share This