Ուկրաինայում տրամադրությունը գնալով մռայլ է դառնում. CNN

Ըստ CNN-ի` Ուկրաինայում տրամադրությունը գնալով մռայլ է դառնում: Ուկրաինացիները հոգնել են պատերազմից: Երկիրը բախվել է բյուջեի հսկայական դեֆիցիտի հետ, և մտավախություն կա, որ այն չի կարողանա աշխատավարձ վճարել պետական ​​հատվածի աշխատակիցներին արդեն փետրվարին, հայտնում է CNN-ը։ Իսկ ԱՄՆ-ի և ԵՄ-ի օգնությունը սպառվում է: Նոր փաթեթները, համապատասխանաբար, 61 միլիարդ դոլար եւ 52 միլիարդ դոլար արժողությամբ, սպառնում են կանգնել արեւմտյան դաշնակիցների միջեւ քաղաքական տարբերությունների պատճառով: Հետեւաբար զարմանալի չէ, որ ամբողջ Ուկրաինայում տրամադրությունը գնալով դառնում է մռայլ:

Բացի այդ, գալիս է նոր մոբիլիզացիա։ Զելենսկին արդեն առաջարկել է իջեցնել զորակոչի տարիքը, սակայն ֆորմալ առումով նա փորձում է հեռու մնալ այդ ոչ պոպուլյար միջոցից՝ պատասխանատվությունը դնելով Վալերի Զալուժնիի վրա, որը նկարագրվում է որպես իր քաղաքական մրցակից։ Ակնկալվում է, որ նոր օրենքով զորակոչիկների թիվը կկազմի մոտ 500 հազար: Մինչդեռ Ուկրաինայի կորուստներն այսօր այնքան մեծ են, որ ոչ ոք ճշգրիտ թիվ չի տալիս:

Share This