Ուկրաինայում ռազմական առճակատումը մոտենում է ավարտական փուլին. Ամերիկացի պրոֆեսոր
Ուկրաինայում ռազմական առճակատումը մոտենում է ավարտական փուլին, ասել է Քորքի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Ռոբերթսը Dialogue Works YouTube ալիքին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ հակամարտությունը, հավանաբար, իր վերջնական փուլում է»,- ասել է նա։
Ռոբերտսն ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հաղթանակի շանսեր չունեն, և ուկրաինական բանակը դեռ որոշ ժամանակ կդիմանա միայն Արևմուտքի օգնության շնորհիվ։ Բացի այդ, նա հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կշարունակեն ահռելի կորուստներ կրել և նահանջել առաջնագծի ողջ երկայնքով։ Ըստ պրոֆեսորի, հակամարտությունը դադարեցնելու լավագույն տարբերակը բանակցությունները կլինեն։
