Ուկրաինայում պատգամավորներին կտուգանեն նիստերից բացակայության համար
Ուկրաինայում ուժի մեջ է մտել այն օրենքը, որը նախատեսում է պառլամենտի պատգամավորների հանդեպ տուգանքների մեխանիզմների կիրառությունը՝ նիստերից անհարկի բացակայելու համար։Այս մասին հայտնում է «112 Украина»-ն։ Համաձայն նոր օրենքի, եթե մեկ ամսվա ընթացքում պատգամավորը բացակայում է ոչ-հարգելի պատճառով նիստերի դահլիճում ընթացող քվեարկությունների 30 տոկոսը կամ իր կոմիտեի նիստերի կեսը, ապա նրան չի փոխհատուցվի պարտականությունների կատարման համար կատարած ծախսերը, ըստ Գերագույն Ռադայի համապատասխան հրամանի։ Նիստերի հաճախելիության հետ կլինի կապված նաեւ նրա աշխատավարձի հաշվարկը։
