Ուկրաինայում կանխատեսել են կառավարության հրաժարականը

Ուկրաինայի կառավարության հրաժարականը, հավանաբար, հուլիսի կեսերին կլինի։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Դմիտրո Ռազումկովը ուկրաինական Politeka Online YouTube ալիքին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ կառավարության հրաժարականը շատ հավանական է հուլիսի 15-17-ի սահմաններում», – ընդգծել է նա։

Գերագույն ռադայի պատգամավորի խոսքով՝ կառավարության հրաժարականի գործընթացը Ուկրաինայի իշխանությունները ամեն կերպ հետաձգում են։

Share This