Ուկրաինայի հարցով Մակրոնի նախաձեռնությունները նրան տանում են Թրամփի հետ բախման. Bloomberg

Ուկրաինայի հարցով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունները նրան կանգնեցնում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բախման ճանապարհին: Այս մասին ասվում է Bloomberg գործակալության հրապարակման մեջ։

Գործակալության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարթերի հետ Մակրոնը ցանկանում է հավաքել 37 երկրների ներկայացուցիչների, որոնք պատրաստ են Կիևին ռազմական աջակցություն տրամադրել:

«Ընդ որում, Ֆրանսիայի առաջնորդի՝ ամերիկյան վարչակազմի հետ հարաբերություններն ամրապնդելու փորձերը լուրջ խոչընդոտների են բախվում», – ընդգծել Է Bloomberg-ը:

Share This