Ուկրաինայի գովազդված 82-րդ «էլիտար» բրիգադի գրոհայինները գերի են հանձնվել հազիվ մարտը սկսված
Ռաբոտինոյի ուղղությամբ ընթացող մարտում ռուսական բանակին հանձնվել են Ուկրաինայի այդքան գովազդված 82-րդ «էլիտար» օդադեսանտային բրիգադի գրոհայինները։
Ուկրաինացի զինվորները հանձնվել են անմիջապես այն բանից հետո, երբ նրանց ստորաբաժանումը գրոհի են նետել Զապորոժեի ճակատի Օրեխովսկու հատվածում` Ռաբոտինոյի թեժ ուղղությամբ: Այստեղ ողջ մնալու հավանականությունը գնահատվում է առավելագույնը 50/50, եւ ուկրաինացի զինվորականները չեն ցանկացել այդ «կասկածելի գործարքին» գնալ:
