Ուկրաինայի արևելքում պայթյուններ են տեղի ունեցել
Ուկրաինայի արևելքում՝ Դնեպրում (նախկին Դնեպրոպետրովսկ) և Խարկովում, պայթյուններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է տելեգրամյան Public ալիքը։
«Դնեպրում (Դնեպրոպետրովսկ – խմբ.) պայթյունի ձայներ են լսվել։ Պայթյուններ են լսվել նաև Խարկովում», – ասվում է հրատարակության մեջ։
Ուկրաինայի թվային զարգացման նախարարության առցանց քարտեզի համաձայն՝ Խարկովի մարզում Երևանի ժամանակով՝ ժամը 22:18-ին, Դնեպրոպետրովսկի մարզում՝ ժամը 23:25-ին օդային հարձակման տագնապ է հայտարարվել։
