Ուկրաինական ուժերը շրջապատման մեջ են հայտնվել Չասով Յարում (Քարտեզ)
Ռուսական բանակը կտրուկ ակտիվացրել է հարձակումը Չասով Յար բնակավայրում, որի համար մարտերը, տեւական ընդմիջումներով, շարունակվում են երկար ամիսներ:
Եվ ահա, թերեւս Կոնստանտինովկայի ուղղությամբ հարձակման համատեքստում, հիմա արդեն փորձում են վերջնականապես գրավել քաղաքը:
Արդյունքում, Չասով Յարի մի ժարք միկրոշրջաններ այսօրվա հարձակման արդյունքում գրավված են: Աղբյուրը նաեւ հայտնել է, որ Լևանևսկի միկրոշրջանում ուկրաինական ուժերը լիակատար շրջապատման մեջ են:
Ամեն դեպքում, ռուսներն այս պահին դուրս են եկել Չասով Յարի արեւմտյան արվարձաններ:
