Ուզում եմ ընդգծել, որ մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան ոչ զինվորականների, ոչ քաղաքացիական բնակչության շրջանում․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին թշնամու կողմից գիշերը իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձին, որը մեր զինվորների կողմից հաջողությամբ չեզոքացվել է։
Նա նշեց, որ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։
«Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «անվախ« դիրիք և հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն ՀՀ զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակը առել լիակատար վերահսկողության տակ։ Ուզում եմ ընդգծել, որ մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան ոչ զինվորականների, ոչ քաղաքացիական բնակչության շրջանում»,-հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև արձանագրեց, որ վերջին շրջանում, սկսած՝ կիրակի օրվանից, ադրբեջանական կողմը հրետակոծել է Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ։ Վարչապետն ասաց, որ արդեն հանձնարարել է ուսումնասիրել վերջին օրերին հասցված վնասները և տալ գնահատական։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )