ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների

ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների։

Ակումբների ֆինանսական վերահսկողության մարմինը թիմերի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել այլ ակումբների, աշխատակիցների և/կամ սոցիալական կամ հարկային մարմինների նկատմամբ ժամկետանց պարտքերի հայտնվելու, ինչպես նաև նման պարտքերի մասին կեղծ տեղեկություններ տրամադրելու պատճառով:

«Պորտուն» տուգանվել է 1,5 մլն, Սոֆիայի ԲԿՄԱ-ն՝ 450 000, «Վիտորիա Գիմարայեշը»՝ 200 000, Թբիլիսիի «Դինամոն»՝ 80 000, «Բրագան» և «Պարտիզանը»՝ 40 000, «Գալաթասարայը» և «Բետիսը»՝ 30 000, «Օրդաբասին», «Ռիգան» և «Ռաուդը» 10 000 եվրոյով։

Բացի այդ, կրկնակի խախտումների, 90 օրից ավելի ժամկետանց պարտքի և/կամ արտոնագրման չափանիշների խախտման պատճառով «Պորտուի», Սոֆիայի ԲԿՄԱ-ի և «Վիտորիայի» նկատմամբ կիրառվել է միջոց՝ հաջորդ մրցաշրջանում եվրոպական մրցումներից պայմանականորեն դուրս մնալու տեսքով, որտեղ թիմերն արդեն որակավորվել են (Պատժամիջոցը վերաբերում է 2025/26-ից մինչև 2027/28 թվականների մրցաշրջաններին):

ԲԿՄԱ-ին տրվում է երեք մրցաշրջան փորձաշրջան, և ակումբը կհեռացվի միայն այն դեպքում, եթե այս ժամանակահատվածում չկատարի վճարունակության պահանջները: «Պորտուի» դեպքում փորձաշրջանը երկու մրցաշրջան է, «Վիտորիայի» համար՝ մեկ։

Վերաքննիչ պալատը նաև որոշում է կայացրել Սոլիգորսկի «Շախտյորի» և «Ադանա Դեմիրսպորի» կողմից ուղարկված երկու բողոքների վերաբերյալ։ Երկու դեպքում էլ հաստատվել է առաջին ատյանի դատավճիռը, ակումբները հեռացվել են եվրոպական մրցաշարերից հաջորդ մրցաշրջանի համար, եթե ուղեգիր նվաճեն (պատժամիջոցը վերաբերում է 2025/26-ից մինչև 2027/28 մրցաշրջաններին)։

Բելառուսական թիմը նաև տուգանվել է 1 010 000 եվրոյով։

Share This