Որ հիվանդությունների դեպքում է լողը հակացուցված

Սրտային անբավարարության և սրտամկանի արատների դեպքում մարդկանց խորհուրդ չի տրվում լողով զբաղվել։ Այս մասին գրում է NEWS.ru-ն՝ վկայակոչելով նյարդաբան Եկատերինա Սեմյոնովային։

Մասնագետի խոսքով՝ այս մարզաձևը հակացուցված է նաև էպիլեպսիայի և լուրջ ցավային համախտանիշի դեպքում, սակայն այս հիվանդությունները խոչընդոտ չեն հանդիսանում ջրային բուժական վարժությունների համար։

«Հակացուցումներ կան ցանկացած մարզաձևի դեպքում։ Միակ բացառությունը հիդրոկինեզոթերապիան է, որը կիրառվում է սրտանոթային հիվանդությունների դեպքում։ Սակայն սա սպեցիֆիկ մեթոդ է, անցկացվում է մասնագետների վերակսկողության ներքո։ Փաստացի սա բուժական մարմնամարզություն է ջրում», – նշել է մասնագետը։

Share This