Որ դեպքերում կարող է հասարակ քերծվածքը կյանքի համար վտանգավոր լինել
Բակտերիաները կարող են արյան վարակում՝ սեպսիս առաջացնել անգամ ամենահասարակ քերծվածքի դեպքում։ Այս մասին m24.ru-ի հետ զրույցում ասել է պլաստիկ վիրաբույժ Եվգենի Դոբրեյկինը՝ նշելով, թե որ դեպքերում քերծվածքը կարող է մահվան ելք ունենալ։
Բժշկի խոսքով՝ սեպսիսի ժամանակ վարակը հայտնվում է արյան ընդհանուր հոսքի մեջ և գործարկում բորբոքային ռեակցիան։ Ինչպես բացատրել է Դոբրեյկինը, բակտերիաներն արյան հոսքի հետ շրջանառվում են ու տոքսիններ արտազատում, ինչն էլ տոքսիկ սեպտիկ շոկ է առաջացնում։ Միևնույն ժամանակ մասնագետը շեշտել է, որ նման բան հաճախ չի լինում, սակայն դրա հավանականությունը չի կարելի բացառել։
Վնասվածքների դեպքում վիրաբույժը խորհուրդ է տվել անպայման մշակել մաշկը հակասեպտիկ միջոցով և վիրակապել վերքը կամ փակել սպեղանիով։ Վիճակի վատթարացման դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի։
«Բուժման փուլում շատ կարևոր է վնասվածքի բնույթի դիֆերենցիալ ախտորոշում անելը․ արդոք դա հասարակ քերծվածք էր, որը հետագայում բակտերիալ վարակի ներթափանցման պատճառ է դարձել, կատաղությամբ վարակված կենդանու կծած էր, թե որևէ վնասվածք, որի ախտանշաններն արդեն փայտացման դրսևորումներն են ու, համապատասխանաբար, բուժումն էլ այլ պետք է լինի», – պարզաբանել է Դոբրեյկինը։
Նրա խոսքով՝ ամուր իմունային համակարգի դեպքում հասարակ քերծվածքը չի կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, քանի որ օրգանիզմը կկարողանա ինքնուրույն բուժել այն ու ազատվել վարակից։
