Որ ախտանշաններն են հուշում ալկոհոլային կախվածության մասին

Նարկոլոգ և հոգեբույժ Գալինա Կուլչիցկայան նշել է այն ախտանշանները, որոնք ի հայտ են գալիս ալկոհոլային կախվածության առաջին փուլում, գրում է «Слово и Дело»-ն՝ հղում անելով «Почему болит» պորտալին։

Փորձագետն ընդգծել է, որ ալկոհոլային կախվածությունը յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր կերպ է դրսևորվում, սակայն, այնուամենայնիվ, որոշակի ընդհանուր ախտանշաններ կարող են նկատվել բոլոր հիվանդների մոտ: Առաջին հերթին հարկավոր է զգոնություն ցուցաբերել, եթե ալկոհոլի գործածությունը բացասաբար է անդրադառնում սիրելիների հետ հարաբերությունների վրա կամ խանգարում է աշխատանքին։

Անհանգստացնող ախտանշանների շարքին են դասվում նաև տևական ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ մնալը և սովորականից հաճախ ու մեծ չափաբաժիններով ալկոհոլ օգտագործելը։

Կուլչիցկայան նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ալկոհոլային կախվածության հիմնական վտանգներից մեկը մարդու անհատականության դեգրադացումն է։ Սա է պատճառը, որ խնդրի ախտանշաններ նկատելու դեպքում մասնագետը հորդորում է անպայման խորհրդակցել բժշկի հետ։ Ընդ որում, որպես կանոն, բուժման տեսակն ընտրվում է անհատապես։

Share This