Որևէ միջադեպի մասնակից չեմ եղել, իսկ Ալեն Սիմոնյանն ու Վահագն Ալեքսանյանը ստում են․ Դավիթ Համբարձումյան

Ալեն Սիմոնյանն ու Վահագն Ալեքսանյանը ստում են, և ուզում եմ՝ իմնանան իմ հայրենակիցները՝ ես որևէ միջադեպի մասնակից չեմ եղել»․ հայտարարել է Մասիսի՝ ազատազրկման դատապարված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն՝ անդրադառնալով

 

Youtube-յան «Կամեր 23» ալիքին տված հարցազրույցում Համբարձումյանը, անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարություններին, թե կա տեսանյութ, որտեղ ինքը ցուցարարների է ծեծում, մանրամասնել է․ «Չկա որևէ ձայնագրություն կամ տեսաձայնագրություն, որտեղ ես նման գործողություն եմ արել»։

 

Համբարձումյանն, ի դեպ, այս պահին գտնվում է Ռուսաստանում՝ Մոսկվայում։

 

Մասիսի համայնքապետը շեշտել է․ «Եթե Ալեն Սիմոնյանը երեք օրվա ընթացքում չտարածի որևէ տեսաձայնագրություն, որտեղ ես նման գործողություն եմ անում, ապա ուզում եմ, որ իմ հայրենակիցները իմանան՝ հերթական անգամ մանիպուլացնում են, և մենք գործ ունենք հստակ քաղաքական հետապնդման հետ»։

 

Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանն Դավիթ Համբարձումյանը դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։

 

 

Share This