Որքա՞ն դրամական միջոցներ ունեն Դանիայում, Կանադայում և Իրանում ՀՀ դեսպանները

քաղաքական

Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի դրամական միջոցները 2018թ․ կազմել է 10 000 դոլար, իսկ հարկային տարվա եկամուտը կազմել է 50 հազ․ 442 եվրո։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից։

Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը հայտարագրել է  «SUZUKI SX4 1.6» մակնիշի մարդատար մեքենա։ Նրա դրամական միջոցները 2018թ․ կազմել է 11 700 դոլար, իսկ հարկային տարվա եկամուտը՝ 10 հազ 410 շվեյցարական ֆրանկ։

Ներկայացրած հայատարարագրի համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի դրամական միջոցները 2018թ․ կազմել են 18,5 մլն դրամ և 59 500 դոլար։ Նույն տարում դեսպանը 8,9 մլն դրամով օտարել է իր բնակարանը։ 2018թ․ հարկային տարվա եկամուտը՝ կազմել է 8,9 մլն դրամ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )