Որոշակի կատեգորիայի մարդիկ ալկոհոլով քաղցրավենիք չպետք է ուտեն. փորձագետ

Ալկոհոլային միջուկով կոնֆետները հակացուցված են երեխաների, հղիների և լյարդի հիվանդություններ ունեցող մարդկանց, РИА Новости-ին պատմել է Մոսկվայի մարզի Առողջապահության նախարարության Վիդնովսկայա կլինիկական հիվանդանոցի չափահաս բնակչության կանխարգելման և առողջության կենտրոնի ղեկավար Զարեմա Տենը։

«Նրանք, ովքեր տրանսպորտային միջոցներ են վարում, ավելի լավ է լիովին խուսափեն ալկոհոլով քաղցրավենիքից: «Երեխաներին, հղիներին և լյարդի հիվանդություններ ունեցողներին խստիվ արգելվում է ալկոհոլով քաղցրավենիք օգտագործել»,-նշել է նա։

Հակացուցումներ չունեցող չափահասներին թույլատրվում է օրական ալկոհոլի նվազագույն պարունակությամբ (մինչև 0,5 տոկոս) մեկից երեք կոնֆետ ուտել, հավելել է  Տենը:

Բժիշկը հիշեցրել է, որ ալկոհոլով կոնֆետները ոգելից խմիչքների (լիկյորներ, կոնյակ, ռոմ, վիսկի) հիմքով միջուկ պարունակող աղանդեր են։ Նման կոնֆետներում ալկոհոլի խտությունը տատանվում է երեքից մինչև տասը միլիլիտր մեկ կոնֆետի համար, ինչը համազոր է փոքր կում ոգելից խմիչքին: Միաժամանակ, կոնֆետների ալկոհոլը միշտ չէ, որ ամբողջությամբ գոլորշիանում է, հատկապես, երբ քաղցրավենիքները ջերմամշակման չեն ենթարկվում։

Share This