Որոնք են երեխաների մոտ հայմորիտի առաջին ախտանշանները
Հայմորիտն իր ախտանիշներով առաջին հերթին կարելի է շփոթել հասարակ հարբուխի հետ: Այս խնդրի առաջին ախտանշաններն են շնչառության դժվարացումը, քթի փակվածությունը և քթային արտադրության արտահոսքը, որը երբեմն թարախային է լինում։ Այս մասին «Gazeta.Ru»-ի հետ զրույցում ասել է քիթկոկորդականջաբան Ստեփան Գորշկովը։
Մյուս տագնապալի ախտանշանը, ըստ բժշկի, մարմնի ջերմաստիճանի բարձրացումն է։ Ընդ որում, այն կարող է ոչ շատ բարձր լինել, բայց պահպանվել մի քանի օր անընդմեջ։
«Երեխայի մոտ կարող է նկատվել նաև արցունքահոսություն և կոպերի այտուցվածություն: Բացի այդ, գիշերվա ընթացքում հաճախ հազը է առաջանում, քանի որ լորձը հոսում է քիթըմպանի հետին պատով: Երբեմն երեխաները գանգատվում են բերանի խոռոչում տհաճ համի առկայությունից»,- հավելել է բժիշկը։
Նա նախազգուշացրել է, որ հայմորիտի առաջին ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի, իսկ երեխայի վիճակը կարելի է մեղմել անոթները նեղացնող դեղամիջոցների օգնությամբ և ծովի ջուր պարունակող միջոցներով քթի խոռոչը հաճախ ողողելու շնորհիվ։
