Որդին ընդդեմ հո՞ր. Վանաձորի նախկին քաղաքապետի զարհուրելի արարքի մասին՝ առաջիկայում. <<Ժամանակ>>

«Ժամանակ» թերթը գրում է. «Երկարամյա ֆեոդալ, Վանաձորի նախկին քաղաքապետ, արդեն իսկ մի քանի քրեական գործերով անցնող Սամվել Դարբինյանի օբյեկտները թեև իրավապահների խոշորացույցի տակ են, վերջինս շարունակում է նույն ինքնավստահությամբ գործել։

Նրա ինքնավստահությունը թերևս ունի հիմքեր։ Նրա որդին ոչ ավելի, ոչ պակաս Վարչական դատարանի նախագահն է և օրերս վարույթ է ընդունել հարազատ հոր ապօրինությունների վերաբերյալ ՏԿ նախարարության հայցը։

Առաջիկայում կանդրադառնանք մի զարհուրելի պատմության, թե ինչպես Դարբինյանը սնանկացրեց, ապա հոգեբուժարան ուղարկեց ծաղկող ֆիրմայի երիտասարդ ղեկավարին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )