Ով ում է գաղտնալսելու

Փաստորեն Հայաստանում խախտվեց նաեւ եւս մեկ կարեւոր իրավունք՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը։ Այժմ արդեն ոչ միայն ԱԱԾ-ն կարող է գաղտնալսումներ իրականացնել, այլ նաեւ Ոստիկանությունը։ Մի տեսակ արդեն Հյուսիսային Կորեայի տպավորություն է ստեղծվում, սակայն հայկական հումորը այս դեպքում կարող է փրկօղակ դառնալ։ Ինչու նման լուծման գնաց իշխանությանը, ում է կասկածում Փաշինյանը անհավատարմության մեջ, ովքեր են հայտնվելու թիրախում՝ սեփական թիմակիցները, թե ընդդիմադիրները, կամ գուցե հարցն ավելի լուրջ է, եւ դուրս է գալիս ներքաղաքական դաշտից։ Սրանք հարցերի միայն մեկ մասն են։ Իսկ իրականում այն ինչ կատարվեց, բավական վտանգավոր է, քանի որ օրինակ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կարող են իրար դեմ հանվել, ու հնարավոր է, որ այս քայլով Փաշինյանը փորձում է ջլատել ուժայիններին՝ «բաժանիր որ տիրես» սկզբունքը կիրառելով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )