Ով է Գյումրու համայնքապետարանի նոր բաժնի պետը
Գյումրու համայնքապետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են, սակայն ուշագրավը կադրերի ընտրության հարցն է։Մեր տեղեկություններով օրեր առաջ Համայնքապետարանի գովազդի, առևտրի, սպասարկման ոլորտների համակարգման պետի պաշտոնը, որ մինչ այդ թափուր էր, զբաղեցրել է ՔՊ ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի մտերիմը։ Վերջւնս ժամանակին աշխատել է որպես առաքիչ և, ինչպես գյումրեցիներն են կատակում, դա բավարար է, որպեսզի առևտրից գլուխ հանի, ավելին, մի ողջ բաժին ղեկավարի։ Ի դեպ, մեր տեղեկություններով այս նշանակմանը հատկապես դեմ է եղել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, բայց որևէ գործուն քայլեր ի զորու չէ եղել կիրառելու։ Նշենք նաև, որ նոր բաժնի պետի անունը դեռևս համայնքապետարանի կայքում նշված չէ, փոխարենը նախկին պաշտոնակատարի տվյալներն են։
