Ոստիկանությունը նկարագրել է մեկ շաբաթ առաջ գտած կիսամոխրացած դիակը

Մարտի 24֊ին, ժամը 18.00֊ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարի մոտ հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած, ինքնությունը չպարզված կնոջ դիակ։

Ոստիկանությունից հայտնում են՝ այն եղել է միջին կազմվածքի, քառասուն տարեկանից բարձր, ատամների փոխարեն եղել պրոթեզներ։

Տեղեկություն ունենալու դեպքում զանգել 010-59-06-43,  0231-5-29-14,  094-96-96-30 հեռախոսահամարներով կամ մոտենալ մոտակա ոստիկանության բաժին։

Share This