ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ԿՈՉԵՑՅԱԼԸ ՆԻԿՈԼԻՆ ԽՄԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՆՐԱ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՆԱ ՈՒ ԲԱՑՎԻ

Հայաստանում իշխանությունը զավթած մարդասպանների բանդան շարունակում է իր խուլիգանությունը, շարունակում են մարդկային կյանքեր խլել։ Այս բանդիտիզմի խուլիգանություններն ուղղակի թույլատրված ամենաթողության հետևանք է։ Այս մասին քիչ առաջ Ոստիկանության շենքի մոտ հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ «Դիմադրություն» շարժումը, հիշեցնենք, շարունակում է երթ իրականացնել մայրաքաղաքում։ Նրանք քիչ առաջ ՔՊ գրասենյակի մոտ էին, հետո էլ լինելու են նաև ԱԱԾ շենքի դիմաց։

«Այս ամենաթողությունը գալիս է ամենավերևներից, ինչպես նաև այս շեքնում նստած ոստիկանապետ կոչեցյալի կողմից։ Այո, նա կոչեցյալ է, ով այդպես էլ չդարձավ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ։ Այդ մարդու ամենամեծ կոչումը մինչև հիմա եղել է մարդասպան Նիկոլի դասարանցի լինելու կոչումը։ Այս մարդու ամենամեծ գործառույթը եղել է մարդասպան Նիկոլին հարսանիքների ու ծնունդների տանելը, որի ժամանակ էլ խմացնի Նիկոլին, որ նրա տրամադրությունը մի փոքր բարձրանա ու բացվի»,- հավելեց Մկրտչյանը։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )