«Ոսկե ծիրան»-ն ավարտվեց մեծ երեկույթով. հատուկ մրցանակը «Սատանայի գործերից» ֆիլմինն էր

էր ավելի քան 600 հյուրերի՝ արվեստի եւ մշակույթի ականավոր գործիչների, պետական ​​պաշտոնյաների, բիզնեսի եւ տարբեր ոլորտների հասարակական կարծիքի առաջնորդների:

Հուլիսի 15-ին Երեւանի կինոյի տանը տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»-ի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում լավագույն ֆիլմերը արժանացան Ոսկե եւ արծաթե ծիրանների, իսկ Freedom Broker-ը հատուկ մրցանակ եւ դրամական պարգեւ շնորհեց «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Սատանայի գործերից» կարճամետրաժ ֆիլմին (Հայաստան, Եգիպտոս, 2022): Կինոնկարի համաշխարհային պրեմիերան կայացել է Կահիրեի 44-րդ միջազգային կինոփառատոնում (CIFF) 2022 թվականին։

«Շնորհակալություն ենք հայտնում փառատոնի կազմակերպիչներին Հայաստանի համար նման կարեւոր իրադարձության գործընկեր լինելու եւ փակման արարողությանը մասնակցելու հնարավորության համար։ Freedom Broker Armenia-ն հաղթող ֆիլմի խմբին հանձնում է մեկ միլիոն դրամի վկայական՝ հաջորդ նախագծի իրականացման համար։ Հուսով ենք, որ շուտով ձեր նոր ֆիլմը կտեսնենք մեծ էկրաններին»,– ասել է Freedom Holding-ի համահիմնադիր Իգոր Կլյուշնեւը։

Կինոփառատոնի հյուրերի եւ մասնակիցների համար նվեր դարձավ «Ոսկե ծիրանի» եւ Freedom Broker-ի համատեղ երեկույթը՝ ի պատիվ փառատոնի փակման։ Այն անցկացվեց երեւանամերձ լողավազաններից մեկում՝ ԱՄՆ-ից հատուկ ժամանած DJ Բրայան Սիդի մասնակցությամբ։

Բրայան Սիդը Բրուքլինում բնակվող դիջեյ եւ պրոդյուսեր է, ով շրջագայում է աշխարհով մեկ: Բրիտանական հայտնի DJ Mag ամսագիրը դիջեյին անվանել է «Լավագույն բեկումնային դիջեյ», իսկ Billboard Dance-ը հայտարարել է, որ նա «արտիստ է, որին արժե հետեւել»։ Երեկույթին ելույթ են ունեցել նաեւ հայտնի հայ դիջեյներ A.Chilla, Serjo-ն, հայտնի երաժշտական ​​3.33 խմբի անդամները։

0
0
0
0
0
0
Share This