Ոսկեպարի բնակիչները չեն վիճարկում իմ ցույց տված քարտեզը, չեն ասում, թե սխալ քարտեզ եմ ներկայացնում․ Փաշինյան
Ոսկեպարի բնակիչները չեն վիճարկում իմ ցույց տված քարտեզը, չեն ասում, թե սխալ քարտեզ եմ ներկայացնում։
Մատնացույց անելով Հայաստանի քարտեզը՝ Փաշինյանը շեշտեց, որ Բաղանիս գյուղը գտնվում է այդ քարտեզի մեջ, Բաղանիս Այրում գյուղը դուրս է և միշտ դուրս է եղել: ԽՄ ժամանակ Բաղանիս Այրում գյուղը դուրս է եղել այս քարտեզից, իսկ Բաղանիս գյուղը միշտ եղել է, կա և կմնա այդ քարտեզի մեջ: «Ոսկեպար գյուղը գտնվում է այս քարտեզի մեջ և միշտ կմնա այս քարտեզի մեջ, Աշաղի Ասկիպարան միշտ դուրս է գտնվել այս քարտեզից և այսօր էլ դուրս է: Կիրանց գյուղը գտնվում է այս քարտեզի մեջ և միշտ կլինի դրա մեջ, Խեյրիմլի գյուղը դուրս է այս քարտեզից և միշտ դուրս է եղել: Բերքաբեր գյուղն այս քարտեզի մեջ է և միշտ կմնա այս քարտեզի մեջ: Կըզըլ Հաջիլի գյուղը դուրս է եղել միշտ այս քարտեզից, այսօր էլ դուրս է: Աշաղի Ասկիպարա բնակավայրը, որի մասին այդքան մտահոգվում ենք, Ոսկեպարի դիմացի ադրբեջանական բնակավայրն է, այսօր նույնպես գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, միշտ էլ գտնվել է ադրբեջանական վերահսկողության ներքո, ԽՄ ժամանակ եղել է Ադրբեջանի Հանրապետության մաս: Ոսկեպար գյուղի մասին խոսք չկա: Այլ բան, որ, ինչպես բարձրաձայնվեց, սահմանի դելիմիտացիայի հատվածների հետ կապված՝ Ոսկեպարի անվտանգության հետ կապված խնդիրներ կան»,-ասաց վարչապետը:
Նա հավելեց՝ ընդ որում, Ոսկեպարի բնակիչները չեն վիճարկում իր ցույց տված քարտեզը, չեն ասում, թե սխալ քարտեզ է ներկայացնում:
