Ոչ ոք հայերին չի վռնդել Ղարաբաղից. Ադրբեջանի ՊՆ ղեկավար

«Ոչ ոք հայերին չի վռնդել Ղարաբաղից»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Azertaj-ին և AzTV-ին տված հարցազրույցում։

«Մենք բոլոր պայմանները ստեղծեցինք այստեղից տեղափոխված հայերի համար։ Նրանց ոչ ոք այստեղից չի վռնդել։ Դուք տեսաք, որ երբ իրենք գնացին ու հանդիպեցին ձեզ՝ լրագրողներին, ասացին՝ մեզ ոչ ոք չի վռնդում, մենք ողջ-առողջ հեռանում ենք այստեղից։ Նրանց նույնիսկ վառելիք են տվել հեռանալու համար, ապահովել են սննդով։ ՄԱԿ-ից երկու խումբ եկան ստեղ, եկան տեսան։ Հարգարժան առաջին փոխնախագահը խստորեն վերահսկում էր հումանիտար հարցերը։ Նրանք գիտեին, որ այս երկակի ստանդարտները դեռ կկիրառվեն մեր դեմ։ Բայց մենք ձեռնարկեցինք մեր միջոցները»,- հայտարարել է Հասանովը։

 

Share This