Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա զոհ

Մարտի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:Ժամը 06:50-ի սահմաներում  Շինուհայր – Կապան ավտոճանապարհի 53 կմ-ին բախվել են Mercedes և KamAZ մակնիշի  բեռնատար ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը  դուրս է եկել  եթևեկելի գոտուց, ոլորանից գլխի վայր շրջվել (մոտ 50 մետր) և հայտնվել է հաջորդ ոլորանում։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև  «Կապան» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը։Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու-հերթապահ Սերգեյ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։

Share This