Ո՞վ կփոխարինի Վարդան Ղուկասյանին
Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կկատարի Վարդան Ղուկասյանի փեսան, առաջին փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը․ Ambion.news-ի հետ զրույցում ասել է Վարդան Ղուկասյանի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։
«Մենք բնականոն հունով աշխատում ենք, օրենքով էլ Ավետիս Առաքելյանը պիտի շարունակի»,- ասել է Աղեկյանը։
Մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Գյումրիի համայնքապետարանը անժամկետ գործադուլ է սկսել, հերքել է Աղեկյանը։
