Ո՞վ է Հայաստանը «Miss Star International» տրանս գեղեցկության միջազգային մրցույթի մասնակիցը
Արդեն հայտնել էինք, որ տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը այս տարի, դեկտեմբերին Բրազիլիայում մասնակցելու է «Miss Star International» տրանս գեղեցկության միջազգային մրցույթին։
AmbionNews-ի տեղեկություններով` Դիանա Ղզրոյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքից է։ Երեք երեխա են, ինքը ամենակրտսերն է։
Դիանա Ղզրոյանի նախքան սեռափոխվելը Սևակ է եղել։
Գյուղացիները մեզ հետ զրույցում պատմում են, որ տրանսգենդերի ընտանիքը նորմալ ընտանիք են, հայրը` ոստիկան է աշխատել, մայրը` կարի ֆաբրիկայում է աշխատում։
«Սևակ էր անունը, բժշկական սովորող տղա էր, գինեկոլոգ էր սովորում։ Խելոք, շնորհքով երեխա էր, թե ինչի էսպես եղավ չգիտեմ»,- AmbionNews-ի հետ զրույցում ասում է Դիանա Ղզրոյանի հարեւանուհին` Արաքսյա Միքայելյանը։
Դիանա Ղզրոյանը քոլեջն ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան, հարեւաններն ասում են, որ չգիտեն, թե հետո ինչ եղավ իրենց ճանաչած Սևակի հետ։
31-ամյա տրանսգենդերը ընտանիքի հետ որևէ կապ, անձնական շփումներ չունի։
