ՇՏԱՊ.  ԱԱԾ-ն խոշտանգե՞լ է քահանային. Լրագրող Լիա Սարգսյանը ահազանգում է

ՇՏԱՊ.  ԱԱԾ-ն խոշտանգե՞լ է քահանային. Լրագրող Լիա Սարգսյանը ահազանգում է

🔴🔴««Ենթարկվել եմ տարբեր խոշտանգումների»․ քահանան ահազանգում է, ինչ է կատարվել

🔴Բյուրականի սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն ահազանգում է՝ իրավապահները տանը իրականացրած խուզարկության ընթացքում  խոշտանգել եւ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ։

🔴«Խուզարկությունը տևել է շուրջ 12 ժամ, և այդ ընթացքում ցուցաբերվել է ոչ միայն անհարգալից վերաբերմունք, այլև ենթարկվել եմ տարբեր խոշտանգումների: Ես ցանկանում եմ բարձրաձայնել, որ նման գործողությունները մարդկային արժանապատվության ոտնահարում են»,-«Իշխանության» հետ զրույցում ասաց Տեր հայրը։

🔴Խուզարկության ժամանակ իրավապահները առգրավվել են նաեւ երեցկնոջ եւ չորս երեխաների հեռախոսների ու համակարգիչների հիշողության քարտերը:

🔴Ըստ նրա՝ սա լուրջ խոչընդոտ է ստեղծել երեցկնոջ աշխատանքին դպրոցում, ինչպես նաև  երեխաների կրթական իրավունքին։ Քահանայի ընտանիքն այս պահին զրկված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներից՝ դպրոցական և ուսանողական աշխատանքներն իրականացնելու համար»:

Share This