Շվեդիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը. պատմության այս օրը (12 հունիս)
2008-ին Շվեդիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը։
Տարբեր տարիներ այս օրը՝ 1903-ին ցարական Ռուսաստանը օրենքով բռնագրավել է հայկական եկեղեցու գույքը։ 1993-ին զոհվել է Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը, 2021-ին ԱՄՆ-ի և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ հայրենիք են վերադարձվել Ադրբեջանում պահվող 15 հայ ռազմագերիներ, 2024-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ՝ բազմաթիվ տուժածներով։
1898-ին հայտարարվել է Ֆիլիպինների անկախությունը, 1990-ին ընդունվել է Ռուսաստանի անկախության մասին հռչակագիր։ Այս օրը նշվում են նաև Ռուսաստանի օրը և Ֆիլիպինների Անկախության օրը։
