Շոյգուն ստուգել է զորքերը Սևծովյան նավատորմի հրամանատարական կետում

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հարավային ռազմական օկրուգի զորքեր աշխատանքային այցի շրջանակում Սևծովյան նավատորմի հրամանատարական կետում լսել է ներկա իրավիճակի, հակառակորդի գործողությունների բնույթի և իրենց պատասխանատվության գոտում նավատորմի ստորաբաժանումների մարտական ​​առաջադրանքների կատարման մասին նավատորմի հրամանատարության և շտաբի սպաների զեկույցները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Շոյգուն խնդիր է դրել անձնակազմի հետ մշտական ​​պարապմունքներ անցկացնել ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը՝ հակառակորդի հարձակումները հետ մղելու, ինչպես նաև բարձրացնել նավերի գոյատևումն ու  նավատորմի պատասխանատվության գոտում ենթակառուցվածքի օբյեկտների պաշտպանվածությունը։

«Ամեն օր անհրաժեշտ է անձնակազմի վարժանքներ անցկացնել։ Օդային գրոհները և անանձնակազմ նավերով հարձակումները հետ մղելու վարժանքներ: Իրականացնել օր ու գիշեր, որպեսզի մեր բոլոր անձնակազմերը պատրաստ լինեն»,- հավելել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Նշվում է, որ նա հանձնարարել է տեղադրել նաև լրացուցիչ կրակային զինատեսակներ, խոշոր տրամաչափի գնդացրային և հրաձգային համակարգեր՝ թշնամու անօդաչուները ոչնչացնելու համար։

Share This