Շնչեք, արտաշնչեք. Անի Սամսոնյանը՝ ԼՀԿ-ի մահը գուժողներին

Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը գրում է.

«Ամեն ընտրությունից հետո հատուկ մարդիկ կան, ովքեր գուժում են Լուսավոր Հայաստանի մահը:

Դուք այդպես էլ չհասկացաք, որ Լուսավոր Հայաստանը գաղափարների վրա հիմնված կուռ թիմ ունեցող և քաղաքականության մեջ երկարաժամկետ նպատակներ ունեցող քաղաքական ուժ է: Երկարաժամկետում ցանկացած անհաջողություն ամեն պահի կարող է դառնալ հաջողություն:
Շնչեք, արտաշնչեք:

Մենք պատրաստվում ենք հաջորդ ընտրություններին: ԱՌԱՋ ՆՈՐ ՇՆՉՈՎ»։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստացել է ընդամենը 4174 (1.8%) քվե։

Share This