Շնորհավոր ծնունդդ Սպարապետ, կներես մեզ, որ այդ սիրով չենք կարողանում սիրել այս երկիրը ու բզիկ-բզիկ ենք եղել թե՛ մենք, թե՛ մեր երկիրը…

Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի հետևում՝ մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Միջազգային գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաք ու ցրիվ լինում: Այս երկիրը անտրամաբանական սիրով և անտրամաբանական ատելության երկիր է: Օրենքներն այստեղ ծնվում են սահմաններում, ծնվում են անհրաժեշտաբար և խորհրդարան են մտնում լոկ հանդերձավորելու համար: Այս երկիրը բառերուվ սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից»:
Վազգեն Սարգսյան
Շնորհավոր ծնունդդ Սպարապետ, կներես մեզ, որ այդ սիրով չենք կարողանում սիրել այս երկիրը ու բզիկ-բզիկ ենք եղել թե՛ մենք, թե՛ մեր երկիրը…
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )