Շերոն Սթոունը հանրությանն է ներկայացել 19-ամյա որդու հետ
Նոյեմբերի 5-ին Մադրիդում կայացել է Harper’s Bazaar ամսագրի երրորդ մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխությանը 61-ամյա Շերոն Սթոունը ներկայացել է ավագ որդու հետ, գրում է woman.ru-ն։
61-ամյա Շերոն Սթոունը Harper’s Bazaar-ի երրորդ մրցանակաբաշխության կարմիր գորգին հայտնվել է սև դասական կերպարով՝ կոստյումի ուսին սպիտակ ծաղիկ հիշեցնող դետալով։ Դերասանուհու մազերը հավաքված են եղել, և նա նուրբ դիմահարդարում է ունեցել։
Մրցանակաբաշխությանն աստղային մորն ուղեկցել է 19-ամյա որդին՝ Ռոն Բրոնշտեյնը։ Երիտասարդը սև դասական կոստյում է կրել և նույն երանգի վերնաշապիկ։
Սթոունը Ռոնին որդեգրել է 2000 թվականին նախկին ամուսնու՝ Ֆիլ Բրոնշտեյնի հետ։ Ամուսնալուծության գործընթացից հետո Ֆիլը ստացել է որդու խնամակալության թույլտվությունը, սակայն տղան նախընտրել է ապրել մոր հետ։
Ռոնի՝ հանրության առջև ներկայանալը զարմացրել է Սթոունի երկրպագուներին․ սովորաբար Շերոնը չի սիրում անձնական կյանքի մասին խոսել և հազվադեպ է հանրությանը ներկայանում երեխաների հետ։
