Շարունակվում են Գյումրու երաժշտական դպրոցների տարեվերջյան հաշվետու համերգները
Հունիսի 8-ին տարեվերջյան հաշվետու համերգով հանդես են եկել Գյումրու Ն.Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցի սաները։
Մեկ տարվա աշխատանքն ամփոփող համերգային ծրագրերում հնչել են հայ և արտասահմանյան մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ դպրոցների լարային ու փողային նվագարանների, երաժշտական խմբերի ու անհատ կատարողների մատուցմամբ` բարձր տրամադրություն փոխանցելով ներկաներին:
Համերգի ավարտին ողջույնի, շնորհակալության և շնորհավորանքի խոսքով հանդես է եկել Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Լուսինե Սանոյանը: