Նոր մանրամասներ՝ Փաշինյան–Ալիև հանդիպումից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է շատ կառուցողական մթնոլորտում՝ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև շատ լուրջ և բովանդակալից քննարկումներ են տեղի ունեցել խաղաղության օրակարգի կարևոր ուղղությունների՝ սահմանների սահմանազատման, «Զանգեզուրի միջանցքի» բացման և զարգացման, խաղաղության պայմանագրի նախաստորագրման և այլ հարցերի շուրջ»,-գրում են ադրբեջանական աղբյուրները։

Նշում են, որ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել շարունակել շփումներն ու բանակցությունները ինչպես տարբեր աշխատանքային խմբերի մակարդակով, այնպես էլ ավելի բարձր մակարդակներում։

Share This