Նոր ընկերությանն ավելի շատ են վճարելու. Հինը հասկացել է, որ հաղթելու շանսերը մեծ չեն
Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀԷՑ-ի արբիտրաժի հարցով կառավարությունը սեպտեմբերին փոխեց գործընկերոջը: Օգոստոսի 21-ին կառավարությունը որոշում էր ընդունել, որ արբիտրաժում իր շահերի ներկայացուցիչ՝ ԱՄՆ-ում գործող Arnold & Porter ընկերությանը 3 մլն 250 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի, սակայն սեպտեմբերի 6-ին նոր որոշում ընդունեց` հիշյալ ընկերությանը փոխարինելով Foley Hoag LLP-ով։
Ըստ հիմնավորման․ «… անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2025 թ. օգոստոսի 21-ի թիվ 1174-ն որոշման կայացումից հետո երեւան եկած նոր հանգամանքներով, որոնք, բացահայտված շահերի բախման համատեքստում, խոչընդոտ են հանդիսանում սույն արբիտրաժային գործով Arnold & Porter ընկերության հետ համագործակցության համար՝ ելնելով ինչպես պետական անվտանգային, այնպես էլ ՀՀ մասնակցությամբ ընթացիկ այլ միջազգային իրավական վարույթների շրջանակներում ՀՀ շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունից»:
