Նոյեմբերի 20-ը թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է
Ամբողջ աշխարհում նոյեմբերի 20-ը հիշատակվում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օր: Տարեկան շուրջ 3 մլն մարդ ամբողջ աշխարհում մահանում է այս հիվանդությունից: Ոչ վարակիչ հիվանդությունների մահացության ցուցանիշներով` թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունից մահացությունը սրտանոթային հիվանդություններից և քաղցկեղից հետո երրորդ տեղում է:
Այն շնչառական ուղիները խցանող, քրոնիկ ընթացքով տարածված հիվանդություն է, որը բնորոշվում է հաճախակի սրացումներով:
Հիվանդությանը բնորոշ է դանդաղ զարգացումը, որով պայմանավորված` պացիենտները դիմում են բժշկի բավականին ուշ, երբ արդեն արտահայտված են բրոնխների քրոնիկ բորբոքման և բրոնխոօբստրուկտիվ համախտանիշի կլինիկական նշանները`հազ, դժվարացած շնչառություն, ամենօրյա ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ դիմադրողականության նվազում:
Հիվանդության զարգացման հիմնական ռիսկի գործոններն են`ծխելը (80-90%), շրջակա միջավայրում առկա վնասակար և արտադրական նյութերի առկայությունը, ժառանգական նախատրամադրվածությունը, տարիքը և սեռը` հաճախ 40-ից բարձր արական սեռի ներկայացուցիչներ անամնեզում ստորին շնչառական ուղիների կրկնվող վարակները:
Հիվանդության զարգացումը հնարավոր է կանխարգելել վաղ ախտորոշման և ուղեցուցային բուժման շնորհիվ՝ ծխելը դադարեցնելով, ֆիզիկական ակտիվությամբ,. գրիպի սեզոնային սրացումներից խուսափելու նպատակով՝ պատվաստմամբ:
