Նշվել է համաշխարհային պահուստներում դոլարի մասնաբաժնի կրճատման անսպասելի պատճառը

Համաշխարհային պահուստների կառուցվածքում ԱՄՆ դոլարի մասնաբաժինը 2024 թվականի երրորդ եռամսյակի վերջին (հուլիս-սեպտեմբեր) հասել է 30 տարվա նվազագույնին և իջել մինչև 57,4%, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ցուցանիշը 1995 թվականից ի վեր՝ հասել է նվազագույնին: Համաշխարհային արժութային պահուստների կառուցվածքում ամերիկյան արժույթի ծավալը նվազում է արդեն երկրորդ եռամսյակն անընդմեջ։ Հուլիս-սեպտեմբերին ցուցանիշը նվազել է 0,85 տոկոսային կետով, իսկ 2024 թվականի սկզբից՝ 1,8 տոկոսային կետով։

Համաշխարհային պահուստներում դոլարի մասնաբաժնի նվազման որպես հիմնական պատճառ՝ նշվում է եվրոյով ներդրումների ավելացումը։ Հուլիս-սեպտեմբերին եվրագոտու հիմնական արժույթի մասնաբաժինը 19,75-ից հասել է 20,02-ի։

Share This