Նշվել են մեքենա վարելու տեսանկյունից Եվրոպայի ամենավտանգավոր երկրները

Տրանսպորտի անվտանգության եվրոպական խորհրդի (ETSC) վերջին տվյալները վերլուծելուց հետո Vignette Switzerland ընկերությունը, որը ավտոմոբիլային մայրուղիներով անցման վճարման էլեկտրոնային քարտեր է տրամադրում, որոշել է այն երկրները, որտեղ միլիոն բնակչին բաժին է ընկնում ավտովթարներից մահացության ամենաբարձր թիվը: Տասնյակում ներառվել են այնպիսի հայտնի զբոսաշրջային երկրներ, ինչպիսիք են Խորվաթիան, Պորտուգալիան և Իտալիան, հայտնում է Euronews-ը։

Մեքենա վարելու առումով Եվրոպայի ամենավտանգավոր երկիրը Բուլղարիան է. 2023 թվականին գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարներից մահվան դեպքեր 79%-ով ավելի, քան ԵՄ միջին ցուցանիշն է։ Անցյալ տարի Բուլղարիայում զոհվել է 526 մարդ՝ գրեթե 82-ը մեկ միլիոն բնակչի հաշվով։

Բուլղարիան միակ եվրոպական երկիրը չէ, որը հետ է մնում ճանապարհային անվտանգության հարցում։ Նրան հաջորդում է Ռումինիան, որտեղ 2023 թվականին ճանապարհներին զովել է 1545 մարդ՝ 81-ը միլիոն բնակչի հաշվով։ Սա 78%-ով ավելի է ԵՄ-ի միջին ցուցանիշից։ Երրորդ և չորրորդ տեղերում են Սերբիան և Լատվիան։ Այնտեղ ճանապարհատրանսպորտային պատահարներից մահերը 66%-ով բարձր են ԵՄ միջին ցուցանիշից։

 

Հանգստի ամենագրավիչ ուղղությունները ևս մեքենա վարելու տեսանկյունից  ամենավտանգավորներից են եղել․ Խորվաթիան զբաղեցրել է 5-րդ տեղը՝ մահացության միջինից  56%-ով բարձր ցուցանիշով, նրան  հաջորդում են Պորտուգալիան՝ 32%-ով և Հունաստանը՝ 31%-ով:

Share This