Նյու Ջերսիում տեղի է ունեցել Լողացող լապտերների փառատոնը (լուսանկարներ)
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում տեղի է ունեցել Լողացող լապտերների փառատոնը, որի ժամանակ կարելի է հետաքրքիր ներկայացման ականատեսը լինել. հազարավոր վառվող լապտերներ բաց են թողնվում ջրի վրա, որոնք գիշերային մթության մեջ գեղեցիկ տեսարան են ստեղծում:
Ըստ ավանդույթի` երազանք պահելով և լապտերը ջուրը բաց թողնելով` այն իրականություն է դառնում, գրում է cityguideny.com-ը:










