Նյու Յորքում հազարավոր մարդիկ Նոր տարին դիմավորելմ են Թայմս Սքուեր հրապարակում

The 2022 sign that will be lit on top of a building on New Year’s Eve is displayed in Times Square, New York, Monday, Dec. 20, 2021. Crowds will once again fill New York’s Times Square this New Year’s Eve, with proof of COVID-19 vaccination required for revelers who want to watch the ball drop in person, Mayor Bill de Blasio announced last week. (AP Photo/Seth Wenig)

Տասնյակ հազարավոր մարդիկ Նոր տարին դիմավորել են Թայմս Սքուեր հրապարակում՝ չնայած Նյու Յորքում կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի տարածման տեմպերին:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, դեպի Նյու Յորքի գլխավոր հրապարակ տանող փողոցներն անցնելու հնարավորություն ունեին միայն ամբողջովին պատվաստված անձինք:

Մարդկանց մի մասը, սակայն ոչ բոլորն են դիմակով եկել: Քաղաքային իշխանություններին տեղեկություններով՝ հրապարակում հավաքվածների թիվը գերազանցել է 15 հազարը:

Առաջին անգամ տոնը քաղաքի կենտրոնում նշվել է 1904 թվականին և նվիրված է եղել The New York Times թերթի կենտրոնակայանի բացմանը: Թերթի պատվին էլ անվանակոչվել են երկնաքերերից մեկն ու հրապարակը: 1907 թվականից ի վեր քաղաքում արգելվեցին հրավառությունները, և թերթն սկսեց Նոր տարին դիմավորել շենքի բարձրությունից հսկայական գնդակի բաց թողնմամբ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )