Նյու Յորքում անօթևանը կնոջը հրել է գնացքի տակ՝ սպանելով նրան

Նյու Յորքում մետրոյի ուղևորին Թայմս Սքվերի մոտ գտնվող կայարանում հրել են գնացքի տակ։ 40-ամյա կինը մահացել է:Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Ըստ հրապարակման՝ կասկածյալը ձերբակալված է։ Ոստիկանությունը հայտնել է, որ խոսքն անօթևան մարդու մասին է, որը սկզբում ցանկացել է հրել մեկ այլ ուղևորի:

Արդեն հայտնի է, որ հարձակվողը նախկինում խնդիրներ է ունեցել օրենքի հետ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )