Նիկոլ Փաշինյան.ԱԱԾ-ին հանձնարական եմ տվել՝ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ԱԱԾ-ին, որպեսզի պարզի որոշ շրջանակների ու սատանայի միջեւ եղած կապերը։
«Առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա անվտանգության խնդիր է»,-ասաց վարչապետը: Հանձնարարականը հաստատեց նաև ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: «Այո, իսկապես, մի քանի օր առաջ էդպիսի հանձնարարական ենք ստացել»,-հաստատեց Էդուարդ Մարտիրոսյանը:
Վարչապետը նշեց, որ թեև կատակի պես է հնչում, սակայն լուրջ է ասում: «Դա պետք է պարզել և հանրությունը պետք է իմանա, որ կառավարության համար ոչ մի ահազանգ անհետևանք չի մնում, մենք պետք է 100 տոկոս անկեղծ լինենք, եթե այդպիսի խնդիր կա, իրեն տանք ձևակերպում»,-հավելեց նա
